Ստոմատոլոգիական Կլինիկա ALPHASTOM

Բերանի խոռոչի համալիր խնամք` Ձեր ընտանիքի համար

Բերանի խոռոչի համալիր խնամք` Ձեր ընտանիքի համար

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ALPHASTOM

Իրավասու
թիմ

Նորագույն
տեխնոլոգիաներ

Մաքրություն և
անվտանգություն

Ջերմ
մթնոլորտ

Մենք մեր բուժառուներին առաջարկում ենք՝

Մենք ստեղծում ենք գեղեցիկ ժպիտներ

«Ձեր բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է։ Մենք ձգտում ենք ստեղծել հյուրընկալ միջավայր մեր բոլոր բուժառուների համար։ Մեր նվիրված թիմը երաշխավորում է, որ դուք կստանաք բուժման տարբերակների հստակ բացատրություններ և իրատեսական արդյունքներ»։

Վերգինե և Հրանտ Տեր-Պողոսյաններ՝ ALPHASTOM ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիրներ

0
տարվա
փորձ
0
բարձր որակավորում ունեցող
բժիշկ
0
գոհունակ
բուժառու
0
բուժառու
ամեն օր

Օրթոդոնտիա

Ալֆաստոմը հանդիսանում է առաջին նեղ մասնագիտացված օրթոդոնտիկ կենտրոններից մեկը Հայաստանում ։ Ոլորտում մեր փորձը թույլ է տալիս արձանագրել բարձր արդյունավետություն՝ անգամ ամենաբարդ կլինիկական դեպքերում։ Թիմային աշխատանքն ապահովում է համակարգված մոտեցում՝ ստանալով լավագույն էսթետիկ և ֆունկցիոնալ արդյունքները մեր բուժառուների համար։

Մանկական Ստոմատոլոգիա

Կենտրոնի մանկական ստոմատոլոգիայի բաժինը նախատեսված է փոքրիկների առողջ ու անկաշկանդ ժպիտների ապահովման համար։ Մենք գիտակցում ենք, որ երեխայի առաջին այցելությունը ստոմատոլոգի մոտ կարող է առաջացնել վախ, այդ իսկ պատճառով ստեղծել ենք հարմարավետ, գունեղ և վստահություն ներշնչող միջավայր։

Մենք մեծ կարևորություն ենք տալիս խնդիների վաղ կանխարգելմանը` օգնելով ծնողներին հասկանալ երեխայի բերանի խնամքի լավագույն միջոցները։ Պարբերական ստուգումներն ու միջամտությունները թույլ են տալիս կանխել կարիեսը, ատամնաշարի կամ կծվածքի խնդիրները և այլ հնարավոր բարդություններ՝ դեռևս վաղ տարիքից։

Մանկական Ստոմատոլոգիա

Կենտրոնի մանկական ստոմատոլոգիայի բաժինը նախատեսված է փոքրիկների առողջ ու անկաշկանդ ժպիտների ապահովման համար։ Մենք գիտակցում ենք, որ երեխայի առաջին այցելությունը ստոմատոլոգի մոտ կարող է առաջացնել վախ, այդ իսկ պատճառով ստեղծել ենք հարմարավետ, գունեղ և վստահություն ներշնչող միջավայր։

Մենք մեծ կարևորություն ենք տալիս խնդիների վաղ կանխարգելմանը` օգնելով ծնողներին հասկանալ երեխայի բերանի խնամքի լավագույն միջոցները։ Պարբերական ստուգումներն ու միջամտությունները թույլ են տալիս կանխել կարիեսը, ատամնաշարի կամ կծվածքի խնդիրները և այլ հնարավոր բարդություններ՝ դեռևս վաղ տարիքից։

Բուժառուները մեր մասին​

Շնորհակալություն ձեր ամբողջ անձնակազմին։ պրոֆեսիոնալ, բարեհամբույր աշխատակիցներ և գիտության նվաճումներով հագեցած կլինիկա։

Որակյալ սպասարկում, շատ հոգատար և պրոֆեսիոնալ մոտեցում։ Շնորհակալ եմ Բժիշկներին մասնավորապես Դավիթին և Գայանեին 💙💙💙

շնորհակալություն փորձառու թիմին Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Դր. Մանուկյան Դավիթին բնական ժպիտ ստեղծելու համար 🥰 Խստորեն խորհուրդ եմ տալիս Alphastom-ը 🙂

Alpha Stomը հիանալի ընտրություն է երեխայի ատամների առողջությունը պահպանելու և վերականգնելու համար։ Այստեղ համատեղում են թիմային մոտեցումը, բարձր պրոֆեսիոնալիզմը, անչափ մարդկային և բարեհամբյուր վերաբերմունքը։ Ադմինիստրացիան գերկազմակերպված է։ ինքս ՝լինելով բժիշկ և այլ բուժկենտրոնի տնօրեն հստակ պատկերացնում եմ, թե որքան դժվար է հասնել նման կազմակերպվածության։ Շնորհավորում եմ ԱլֆաՍտոմին, որ հաջողել է այս ամենում։

Թողեք հայտ անվճար խորհրդատվության համար


*Ակցիային մասնակցող բժիշկների անունները կարող եք իմանալ՝ զանգահարելով ստոմոտոլոգիական կլինիկա։

Հաճախ տրվող հարցեր

Մենք շեշտը դնում ենք խնդիրների վաղ հայտնաբերման և կանոնավոր զննումների վրա՝ հիվանդությունները կանխելու համար նախքան բուժման անհրաժեշտությունը, ներառյալ՝ թվային և ռենտգեն ախտորոշումը՝ վիճակի ճշգրիտ, արագ և անվտանգ գնահատման համար։ Մանկական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում վաղ կանխարգելմանը. մենք օգնում ենք ծնողներին ճիշտ խնամել երեխայի ատամները հենց առաջին այցից։

Այո։ Մենք իրականացնում ենք ժպիտի ամբողջական վերափոխում, կերամիկական վինիրների միջոցով, փոխարինելով հին կամ մգեցված վերականգնումները բարակ, բնական տեսք ունեցող վինիրներով և պսակներով։ Օրթոպեդներն ու օրթոդոնտները հաճախ աշխատում են թիմով՝ համադրելով էլայներները, լնդերի կորրեկցիան և վինիրները՝ ժպիտը համալիր կերպով փոխելու համար։

Մենք ապահովում ենք լիարժեք ֆունկցիոնալ և էսթետիկ վերականգնում: Մեր ծառայություններն ընդգրկում են ամբողջական կերամիկական և ցիրկոնիումի երկօքսիդից պսակներ, վինիրներ, ինչպես նաև բուժում մանրադիտակի տակ՝ բարդ կրկնակի միջամտությունների և բարձր ճշգրտություն պահանջող ադհեզիվ վերականգնումների համար։

Մեր վիրաբուժական թիմը իրականացնում է իմաստության ատամների հեռացում և բերանի խոռոչի տարբեր վիրաբուժական միջամտություններ՝ ապահովելով անվտանգ և ճշգրիտ բուժում։

Վիրաբուժական թիմը համագործակցում է ախտորոշիչ և վերականգնողական բաժանմունքների հետ, ինչի շնորհիվ վիրաբուժական, օրթոդոնտիկ և օրթոպեդիկ բուժումը ներառվում է մեկ ամբողջական և անհատականացված բուժման պլանում։

Այո։ Պարոդոնտոլոգները զբաղվում են ինչպես լնդերի թերապևտիկ բուժմամբ, այնպես էլ լնդերի պլաստիկայով (ուրվագծի կորրեկցիայով)՝ ժպիտի համալիր վերափոխման շրջանակներում, հետևելով պարոդոնտալ թերապիայի և հյուսվածքների վերականգնման հստակ կլինիկական արձանագրություններին։

Կիրակի օրերին՝ 11:00–14:00, կլինիկայում աշխատում է հերթապահ բժիշկ՝ հրատապ դեպքերի համար։ Եթե ունեք անհանգստություն կամ անհրաժեշտ է շտապ ատամնաբուժական օգնություն զանգահարեք `
+374 55 279227 հեռախոսահամարով:

Այո, մենք սպասարկում ենք ապահովագրական փաթեթներ և համագործակցում ենք հետևյալ ընկերությունների հետ՝ EFES Insurance, Armenia Insurance, Nairi Insurance, Ingo Armenia, Liga Insurance, ReGo Insurance և SIL Insurance:

Կլինիկայի բժիշկների մեծ մասն ազատ շփվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ուստի դուք կարող եք անցնել խորհրդատվություն և բուժում ձեզ հարմար լեզվով։

Կոնտակտային տվյալներ

Հասցե:
Պռոշյան 28/2
Աշխատանքային ժամեր:
Երկուշաթի-ուրբաթ
10:00–20:00
Շաբաթ
10:00–18:00
Կիրակի
11:00–14:00 — հերթապահ բժիշկ